Հանրաճանաչ հեռուստաշոուներից մեկում դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն անհաջող կատակ է արել: Իր ամենազզվելի սովորության մասին հարցին նա պատասխանել է, որ զուգարան գնալուց հետո չի լվանում ձեռքերը: Աստղի շատ երկրպագուներին այդ սովորությունն առնվազն տարօրինակ թվաց:
Ավելի ուշ, Facebook-ի իր էջում Ջենիֆերը հայտարարել է, որ դա կատակ էր, որով նա ցանկացել է ծիծաղեցնել «Քաղցած խաղեր»-ի իր գործընկերներին: Նա նաև տեսագրություն է տեղադրել, որտեղ զուգարան գնալուց հետո լվանում է ձեռքերը:
https://youtu.be/ix6LvjyqYZo










































