Wednesday, 01 07 2026
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Քաղցկեղով վարակված կարտոֆիլը մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չէ. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքել է Ապարանի տարածաշրջանի կարտոֆիլի հողատարածքների` քաղցկեղով վարակված լինելու մասին որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում ոռոգման ջրի հնարավոր աղտոտվածության պատճառով Ապարանի տարածաշրջանի կարտոֆիլի հողատարածքները վարակվել են քաղցկեղով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ջրի աղտոտվածությունը չի կարող կարտոֆիլի քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

ՍԱՊԾ-ն դեռ անցյալ տարի մոնիթորինգի արդյունքում Արագածոտնի մարզի Արագած համայնքում հայտնաբերել կարտոֆիլի քաղցկեղ հիվանդությունը՝ հողից և բույսից նմուշառում կատարելով և ուղարկելով այն լաբորատոր փորձաքննոթյան: Հիվանդության տարածումը կանխարգելելու և օջախները վերացնելու նպատակով Ծառայության մասնագետները տեղում ֆերմերներ ին ու համայնքի ղեկավարին տվել էին մի շարք ցուցումներ: Ֆերմերներին տամադրվել էին տեղեկատվական թերթիկներ և անհրաժեշտ խորհրդատվություն՝ մասնավորապես ցանքաշրջանառություն իրականացնելու և ստացված բերքը որպես տնկանյութ չօգտագործելու, ինչպես նաև խիստ վարակված պալարները նախապես փորված հորերում թաղելու վերաբերյալ: Հիմնական նախապայմանը, որը պետք էր պահպանել, նույն վայրում կրկին կարտոֆիլ չցանելն էր: Արագածին հարակից գյուղական համայնքներում իրականացված մոնիթորինգի արդյունքներվ՝ այդտեղ հիվանդությունը չէր գրանցվել:

Տեղեկացնենք, որ Ծառայությունն օրերս կրկին ուսումնասիրություններ է իրականացրել Ապարանի տարածաշրջանի համայնքներում և պարզել, որ այնտեղ չկա կարտոֆիլի քաղցկեղ հիվանդություն: Այս տարի Արագած համայնքի ֆերմերները հիմնականում հետևել են ՍԱՊԾ-ի խորհուրդներին և ստացել անհամեմատ լավ բերք:

Հարկ է նշել, որ քաղցկեղով վարակված կարտոֆիլը, ըստ մասնագետների, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում