Շվեդիայի հավաքականի ավագ և հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Եվրո-2016»-ի ուղեգրի համար անցումային՝ Դանիայի ընտրանու դեմ խաղերի մասին:
«Դանիայի ընտրանու դեմ մեզ երկու եզրափակիչ է սպասվում: Յուրաքանչյուր հանդիպմանը պետք է ներդնենք մեր ջանքերի 100%-ը: Արժանի ենք Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել և պետք է ապացուցենք դա»,- Goal-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ուղեգրի համար շվեդների և դանիացիների մրցակցությունները կկայանան նոյեմբերի 14-ին և 17-ին:








































