Universal-ը վավերագրական ֆիլմ է նկարահանել՝ «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
Ֆիլմի շնորհանդեսին ներկա են եղել ֆուտբոլի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Հիշեցնենք՝ Ռոնալդուն և Մոուրինյոն միասին աշխատել են «արքայական ակումբ»-ում:









































