Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնլադուն նշել է, որ բավականաչափ խելացի չէ՝ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: 30-ամյա պորտուգալացին նշել է, որ գիտի, թե ինչով է զբաղվելու պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո:
«Չէի ասի, թե խելք չունեմ, բայց բավականաչափ խելացի չեմ՝ ՖԻՖԱ-ի նախագահ ընտրություններին մասնակցելու համար: Ապագան ինձ չի անհանգստացնում: Ֆիզիկական վիճակս թույլ է տալիս դեռ թույլ է տալիս մի քանի տարի բարձրակարգ խաղ ցուցադրել:
Այնուհետև կզբաղվեմ ավելի հետաքրքրիր աշխատանքով, քան ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարն է»,- Reuters-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:










































