«Դեմոկրաական ճակատ» շարժման մեջ միավորված Մոնտենեգրոյի ընդդիմության նոր փողոցային բողոքի ակցիան կանցկացվի Պոդգորիցայում առաջիկա կիրակի և կլինի պետական հաստատությունների շուրջ «կենդանի շղթայի» ձևավորմամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Twitter-ում ընդդիմադիրների միկրոբլոգին։
Ծրագրվում է, որ ակտիվիստները «կենդանի շղթա» կստեղծեն նաև մի քանի մասնավոր ընկերությունների շուրջ։
Խաղաղ և ոչ բռնի ակցիայի անցկացման հայտը կներկայացվի ոստիկանություն։
Մոնտենեգրոյի ընդդիմության մի զանգվածը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Միլո Ջուկանովիչի կաբինետի հրաժարականի պահանջով, որին մեղադրում են կոռուպցիայի համար։ Այնուհետև պահանջվում է անցումային կառավորության ձևավորում և արդար ընտրությունների անցակցման համար պայմանների ստեղծում։ Ջուկանովիչը փաստացի կառավարում է երկիրն ավելի քան 20 տարի։








































