Monday, 29 06 2026
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՏԻՄ-երի ներկայացուցիչներին

ԱԺ նախագան Գալուստ Սահակյանը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ շնորհավորել է ՏԻՄ-երի ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:

Այս օրը պետական տոնացույցում ընդգրկելը նշանակում է տեղական ինքնակառավարման տեղի ու դերի կարեւորում երկրի տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքում: Այն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ որպես պետական ու հասարակական կարեւոր ինստիտուտի գործունեության գնահատումն է:

ՏԻՄ համակարգը մեր անկախ պետականության ու Սահմանադրության առաջին փորձաքարերից ու հիմնասյուներից մեկն է: Արդեն շուրջ 20 տարի այն իշխանության ձայնն է քաղաքացու մոտ եւ քաղաքացու, համայնքի ձայնը՝ իշխանության մոտ: Համայնքները, որոնք մեր խորհրդանշական փոքր հայրենիքներն են, ամբողջացնում են մեր մեկ մեծ հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, իսկ տեղական իշխանություններն ունեն փոքր հայրենիքների զարգացումն ապահովելու պատվաբեր առաքելություն՝ որպես մեծ հայրենիքի հավաքական հզորության գրավական:

Տեղական իշխանությունը ժողովրդին ամենամոտ գտնվող իշխանությունն է, որի գլխավոր կապիտալը մարդկանց վստահությունն է: Վերջինս հզոր եւ, միաժամանակ, չափազանց զգայուն ու նուրբ գործիք է, որի միջոցով միայն կարելի է հասնել հաջողությունների: Հենց տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով են քաղաքացիները իրացնում իրենց ամենօրյա կյանքի որակը որոշող խնդիրների լուծմանը մասնակցելու, համայնքի շահերը պաշտպանելու ձայնի իրավունքը: Եւ որքան փոխվստահելի են համայնքի բնակիչ-տեղական ինքնակառավարման մարմին հարաբերությունները, այնքան տեսանելի են ձեռքբե րումները, այնքան մեծ է երկրի ներուժը, այնքան մեծ է վստահությունը ընդհանրապես պետական իշխանության հանդեպ:

Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերը հնարավորություն կտան հաջողությամբ հաղթահարել դժվարությունները, ունենալ ավելի հարմարավետ ու բարգավաճ համայնքներ եւ ավելի զարգացած ու ավելի բարեկեցիկ երկիր:

Մաղթում եմ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ առողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ ձեր աշխատանքում՝ ի շահ յուրաքանչյուր համայնքի եւ ի շահ մեր միասնական պետության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում