Անհնար է քաղաքական ճանապարհով կարգավորել սիրիական հակամարտությունը առանց Ռուսաստանի և Իրանի՝ հայտարարել է Պետդեպի մամլո քարտուղար Ջոն Կիրբին։
«Անհնար է Սիրիայում հակամարտության քաղաքական լուծման գալ առանց Ասադից իշխանությունն ավելի ներկայացուցչական կառավարության փոխանցելու։ Անհնար է նաև իրականացնել այդ անցումն առանց նրանց ներգրավման, ովքեր ազդեցություն ունեն Ասադի ռեժիմի և Սիրիայի քաղաքական ապագայի վրա։ Ռուսաստանն ու Իրանն ունեն թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Նրանք շահագրգիռ կողմ են, անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ»,- նշել է Կիրբին։
Նրա խոսքով՝ Իրանին ու Ռուսաստանին քննարկմանը ներգրավելուց հրաժարվելը կլիներ անպատասխանատու։









































