Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչության վարկածը դիտարկվում է Սինայի թերակղզում А321 օդանավի կործանման պատճառների թվում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Բնականաբար տեղի ունեցածի պատճառների թվում պահպանվում է ահաբեկչական ակտի հավանականությունը։ Աղետի պատճառների մասին հարցի քննարկումը դեռ ընթացքի մեջ է»,- ասել է Մեդվեդևը։
Մեդվեդևը հիշեցրել է, որ դրա հետ կապված՝ որոշվել է կասեցնել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը, և այնտեղից դուրս բերել ռուսաստանցի զբոսաշրջիկներին։









































