«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել թիմի ելույթների մասին:
«Ակնհայտ է, որ թիմը բարելավում է խաղն ու առաջընթաց գրանցում: Ամենակարևորն այն է, որ կարողանանք շարունակել այդ ամենը: «Բարսելոնա»-ն շարունակում է կատարելագործել խաղը:
Ցանկացած դեպքում, մինչև փետրվար-մարտ ամիսները չենք կարող վստահ լինել որևէ բանում: Ձգտելու ենք որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել»,- AS-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:











































