Rolex ձեռքի ժամացույցը, որը սուպերգործակալ Ջեյմս Բոնդը կրել է «Ապրիր և թույլ տուր մեռնել» (1973թ.) ֆիլմում, աճուրդում վաճառվել է 367.000 դոլարով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Phillips աճուրդի տանը:
Ժամացույցն աճուրդում վաճառվել է վերջին 15 տարում երրորդ անգամ, այդ ընթացքում դրա արժեքը բարձրացել է 10 անգամ: Ժամացույցն առաջին անգամ աճուրդի է հանվել 2001թ. Լոնդոնում և Christie’s աճուրդի տանը բերել է 38.000 դոլար, նշում է գործակալությունը: 2011թ. նոյեմբերին այն աճուրդում վաճառվել է 242.000 դոլարով:
Ռոջեր Մուրի մարմնավորած Ջեյմս Բոնդի ժամացույցը ստեղծվել է հատուկ Rolex Oyster Perpetual Submariner մոդելի հիման վրա: Դրա հետևի կափարիչը զարդարում է Roger Moore 007 գրությունը:











































