Ֆրանսիական Կալե քաղաքում ներգաղթյալների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ, 16 իրավապահներ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Պա-դե-Կալե դեպարտամենտի պրեֆեկտուրային:
Հաղորդվում է, որ անկարգությունները սկսվել են լույս երկուշաբթի գիշերը, երբ մինչև 200 մարդ «ջունգլիներից»՝ անօրինական ներգաղթյալների տարերային բնակավայրից փորձել են արգելափակել օղակաձև ավտոճանապարհը:
Իրավապահ մարմինների տեղեկությամբ՝ ոստիկաններն արցունքաբեր գազով մոտ 300 նռնակ են կիրառել: Ներգաղթյալներն ի պատասխան՝ նրանց վրա նետել են քարեր, ինչի հետևանքով 16 մարդ է վիրավորվել:
Կալեի ճամբարում ապրում է մոտ 6 հազար անօրինական ներգաղթյալ:









































