Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության շրջանակներում «Սևիլիա»-ից կրած պարտությունն ու խոսել «Բարսելոնա»-ի դեմ խաղից իր սպասելիքների մասին:
«Հեշտ է պարտության համար մեղավոր գտնել: Բայց թիմը միշտ հաղթում է կամ պարտվում է միասին: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում: Պետք է նախապատրաստվենք հաջորդ հանդիպմանը:
«Բարսելոնա»-ն գերազանց մարզավիճակում է: Բայց մենք չենք վախենում: Մենք «Ռեալ»-ն ենք: Ակնկալում եմ, որ խաղը դիտարժան կստացվի»,- Marca-ն մեջբերում է Խամեսի խոսքերը:







































