Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Նեյմարին, ով Պրիմերայի 11-րդ տուրի «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը դուբլի հեղինակ է դարձել: Մասնագետը նշել է նաև, թե հուսով է, որ վնասվածք ստացած Լիոնել Մեսսին շուտով շարք կվերադառնա:
«Ակնհայտ է, որ թիմս կատարելագործում է խաղը: Կարևոր է, որ մենք կարողանանք շարունակել առաջընթաց գրանցել: Մեծ առավելություն ունեմ, քանի որ աշխատում եմ բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, ովքեր կենտրոնացած են թիմային հաջողությունների վրա:
Նեյմարը յուրատեսակ խաղացող է: Նա միակն է՝ իր տեսակի մեջ: Պարզապես հետևեք նրա գործողություններին: Նեյմարը ոչ միայն վառ է գործում հարձակման գծում, այլ նաև իր ներդրումն է ունենում պաշտպանությունում:
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա ապաքինվում է: Հուսով եմ՝ շուտով Լեոն շարք կվերադառնա»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:










































