Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ով հայտնի է իր անզուսպ վարքով, այս անգամ իր այդպիսի պահվածքով աչքի է ընկել Եվրոպայում՝ հայտնում է lady.ru-ն:
Անցած շաբաթ Բիբերը ընկերոջ հետ այցելել է ֆրանսիական Կաննի ռեստորաններից մեկը: Սպասարկման մեջ նրան ինչ-որ բան դուր չի եկել: Նա տեղից վեր է ցատկել, դղրդոցով շրջել է աթոռը և գնդակի պես դուրս նետվել ռեստորանից: Բիբերի երկրպագուներց մեկը դա նկարել է և տարածել համացանցում:
Ճիշտ է, Ջասթինը Twitter-ում անմիջապես բացատրել է, որ իր վարքը կապված չի եղել ռեստորանի սպասարկման հետ: «Իմ ընկերը ինձ անձնական բնույթի վատ լուրեր հաղորդեց: Պարզապես ինձ նկարել են վատ պահի: Նրանք ինձ ուղղակի խելագարացնում են»:














































