Wednesday, 01 07 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դիվանագիտությունն այլընտրանք չունի. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ աշխատանքներ են կատարում մինչև տարեվերջ երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա անդրադարձավ նաեւ սահմանային վերջին միջադեպերին եւ պարզաբանեց, թե ինչն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

-Պարոն դեսպան, նախ շնորհակալություն հարցազրույցի մեր առաջարկը չմերժելուհամար: Տարածաշրջան ձեր վերջին այցելության ժամանակ ասացիք, որ Հայաստանի եւԱդրբեջանի նախագահները հանդիպման ցանկություն են հայտնել: Արդեն հստա՞կ է`ե՞րբ եւ որտե՞ղ կհանդիպեն նախագահները եւ ի՞նչ կարելի է ակնկալել այդհանդիպումից:

-Համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում նախագահները խոստացան հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ նախապատրաստական աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ: Ակնկալում ենք, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն կարգավորման հիմնական տարրերը: Մենք նրանց կոչ կանենք օգտագործել հնարավորությունը` նվազեցնելու լարվածությունը, վերջ դնելու բռնությանը և խուսափելու զոհերից, այդ թվում`անմեղ քաղաքացիների շրջանում:

-Պարոն Ուորլիք, շատ հաճախ փորձագետներն ու քաղաքագետները, խոսելով ԼՂհակամարտության կարգավորման մասին, կարծիք են հայտնում, որ վերջին շրջանումիրավիճակը կարելի է բնութագրել այսպես` «բանակցություններ հանունբանակցությունների»: Համամի՞տ եք այդ տեսակետւ հետ:

-Դիվանագիտությունն այլընտրանք չունի: Առանց համանախագահների ակտիվ միջնորդության և բանակցություններում կողմերի մասնակցության, ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման վտանգը մեծանում է: Անցյալ հոկտեմբերին կողմերը խոստացան ակտիվացնել երկխոսությունը և հուսանք, որ առաջիկա հանդիպումը նրանց հաղորդակցման համար նոր խթան կհանդիսանա:

Որոնք են այն խնդիրները որ ներկա դրությամբ խոչընդոտում են հակամարտությանխաղաղ կարգավորմանն ու  համաձայնագրի ստորագրմանը:

-Խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի և տևական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում և Ադրբեջանում: Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցային ճանապարհով ձեռք բերած կարգավորումը տևական ժամանակ այս հակամարտությունից տուժած տարածաշրջանին կբերի խաղաղություն և բարգավաճում:  Համանախագահները կշարունակեն այս հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց ջանքերն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կարևորում են մեր դերը, բայց վերջանական որոշումը պետք է կայացնեն նախագահները:

-Պարոն համանախագահ, չեք կարծո՞ւմ, որ վերջին միջադեպը, երբ ադրբեջանականկողմը կրակոց արձակեց դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿներկայացուցիչների եւ համանախագահների ուղղությամբ, հենց խոչընդոտներից մեկնէ, այն աումով, որ բացակայում է վստահության տարրը:

-Միջադեպը, որը գրանցվեց համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների շփման գիծն անցնելու ընթացքում, անընդունելի է: Անհնար է որոշել, թե որ կողմն է հրահրել հարձակումը, ինչն արված էր դիտավորյալ և միտված էր բանակցային գործընթացը խաթարելուն: ԵԱՀԿ դիտորդները կարևոր գործառույթ են իրականացնում՝ նպաստելով կայունությանն ու անվտանգությանը շփման գծի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային սահմանին: Նրանց անվտանգությունը երբևէ չպետք է վտանգվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում