Instagram ֆոտոծառայությունը փորձարկում է գովազդի նոր տեսակ՝ կիրառելով 3D Touch գործառույթը, որը հայտնվել է iPhone 6S-ի թողարկման հետ: Այս մասին հաղորդում է The Verge-ն:
Պարբերականը նշում է, որ օգտատերերը կարող են ոչ միայն փոխազդել գովազդային գրառումների «սեղմումների» միջոցով, այլև գնում կատարել առանց կողմնակի հավելվածների՝ Apple Pay վճարային համակարգի միջոցով: «Գնել այժմ» կոճակը ֆոտոծառայությունում հայտնվել է այս տարվա հունիսին:
3D Touch-ի միջոցով գովազդատուները կկարողանան մեկ գրառման մեջ ներառել միանգամից մի քանի պատկեր, որոնք օգտատերերը կարող են տեսնել ավելի պինդ սեղմելով այդ հրապարակման վրա:








































