Wednesday, 01 07 2026
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները

Հերմինե Նաղդալյանի շհորհակալագիրն Իլհամ Ալիևին. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ո՞վ է Հայաստանի իշխանության ամենաստվերային, բայց ամենահուսալի դաշնակիցը: Միանգամից ասենք, Իլհամ Ալիևը՝ իր նավթադոլարներով ու խավիարով: Այս պնդումը, առաջին հայացքից, իհարկե, տարօրինակ ու անհեթեթ է հնչում, և հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքն ուղղակի, պայմանավորված դաշնակցության մասին չէ: Պարզապես Ալիևի ռեժիմը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ դիվանագիտության կատարյալ ապաշնորհության փրկօղակը: Հայաստանը հերթական ապտակն է ստանում ԵԽ ԽՎ-ում, փույթ չէ, կարելի է գալ Երևան կամ, նույնիսկ առանց Երևան գալու, լալահառաչ տեքստեր ասել այն մասին, թե ինչպես են եվրոպատգամավորները ծախվում ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը:

Ընդ որում, որքան շատ է այդ տեքստերում պաթետիզմը, այնքան արդարացումն ավելի արժանահավատ է թվում: Ու որեւէ մեկի մտքով չի անցնում հարցնել՝ այդ դեպքում, եթե եվրոպական հարթակներում ամեն ինչ հիմնված է միայն փողի վրա (ինչը, իհարկե, այդպես չէ), ինչո՞ւ Հայաստանը հատուկ բյուջե չի ստեղծում, ինչո՞ւ օլիգարխներին չի հանձնարարում ամսական ոչ թե՝ 10.000 եվրո (ինչպես պնդում են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները՝ հենց այդքան է Ալիևը վճարում ադրբեջանամետ եվրոպացիներին), այլ՝ 15 կամ 20 հազար եվրո վճարել ծախու եվրոպատգամավորներին: Միայն թե չասեք, թե փող չկա, թե Հայաստանի ու Ադրբեջանի ֆինանսական կարողություններն անհամեմատելի են:

Այդ դեպքում իսկույն հօդս կցնդեն այն պնդումները, թե մեր բանակը մի քանի անգամ հզոր է ադրբեջանականից, ինչը, բարեբախտաբար, համապատասխանում է իրականությանը: Այսպիսով, եթե ռազմական ոլորտում ունենալով նույն ֆինանսական անհամեմատելի հնարավորությունները, այդուհանդերձ հաջողվում է բավարար արդյունքների հասնել, ինչո՞ւ նույնը հնարավոր չէ դիվանագիտության մեջ:

Պատասխանը շատ պարզ է: Որովհետեւ Հայաստանը դիվանագիտություն պարզապես չունի: Ո՛չ դասական, ո՛չ էլ խորհրդարանական: Հայաստանն ունի աշխարհի տարբեր ամբիոններից Ռուսաստանի շահերին չհակադրվող, Հայաստանի շահերը պաշտպանել փորձող դիվանագիտություն (իսկ այն դեպքերում, երբ այդ շահերը չեն համընկնում, բնականաբար, պաշտպանվում են այն երկրի շահերը, որտեղ Էդվարդ Նալբանդյանը դիպլոմային աշխատանք է պաշտպանել) և եվրոպական շրջագայությունները խորհրդարանական դիվանագիտության հետ շփոթած պատգամավորներ, որոնց թվում է, թե իրենց գործը միայն նիստերում նվնվան ելույթներ ունենալն է:

Իսկ քանի դեռ այդպես է, նրանց փրկության են գալու Ալիևի նավթադոլարներն ու խավիարը: Այնպես որ, Հերմինե Նաղդալյանի ջերմ ողջույններն Իլհամ Ալիևին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում