Swarovski ապրանքանիշի սուրբծննդյան զարդերի հավաքածուն ներկայացրել է մոդել Միրանդա Քերը:
32-ամյա մանեկենուհին դեռևս միակ գովազդային լուսանկարում ցուցադրում է նոր հավաքածուի ապարանջաններն ու շղթաները` կախազարդերով: Լուսանկարի հեղինակները փորձել են այնպես անել, որ առաջինն ուշադրություն գրավեն Swarovski-ի զարդերը: Մոդելը դասական սպիտակ վերնաշապիկով է, դեմքին` բնական դիմահարդարում: Արձակած մազերը համալրել են կերպարը` այն առավել զուսպ, սակայն էլեգանտ դարձնելով:
Հիշեցնենք, որ Միրանդան անձամբ է աշխատել տոնական հավաքածուի դիզայնի վրա: Նոր հավաքածուն բնութագրվում է որպես «ոճի թեթևություն և հմայք»:











































