«Կոգալիմավիա»-ն դադարեցնում է բոլոր չվերթները դեպի Եգիպտոս, սակայն կշարունակի ռուսներին դուրս բերել այդ երկրի նավահանգիստներից: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում:
«Կապված Ազգային հակաահաբեկչական կոմիտեի կարգավորման հետ` Մոսկվայի ժամանակով 20:00-ին, 2015-ի նոյեմբերի 6-ից «Կոգալիմավիա» ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն թռիչքային ծրագիրը: Արգելքը չի տարածվում ուղևորներին դուրս բերելու նպատակով չվերթների վրա»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Ընկերությունում նաև ընդգծել են, որ հանգստավայրերում գտնվող զբոսաշրջիկների տեղափոխման մասին տվյալները կհրապարակվեն առաջիկայում:









































