Saturday, 20 06 2026
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները

ՕՎԻՐ-ի պետը ընտրացուցակների կեղծումը բացառում է, իսկ հակառակի մասին պնդումները համարում՝ շահարկում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

-Պարոն Բիչախչյան, հանրաքվեից 30 օր առաջ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը կազմում է 2 554 332: Այս թիվը, եթե համեմատում ենք մարդահամարի վերջին տվյալների հետ, ստացվում է, որ Հայաստանում բավականին փոքր տոկոս է կազմում մինչև 18 տարեկան անձանց ցուցանիշը: Ինչպե՞ս եք բացատրում այդ հանգամանքը: Արդյո՞ք այդքան քիչ են Հայաստանում մինչև 18 տարեկան քաղաքացիները:

-Նախ՝ թվային վերլուծություն կատարելու և ընտրողների ռեգիստրի մասին հստակ պատկերացում կազմելու համար մենք պետք է տարանջատենք երկու հասկացություն՝ մարդահամարի տվյալներ և բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա ձևավորվող ընտրողների ռեգիստր: Պետք չէ մարդահամարի տվյալները, այսինքն՝ վիճակագրական ծառայությունների կամ հասարակական, քաղաքական կազմակերպությունների կողմից կամ ինչ-որ վերլուծությունների հիման վրա հավաքագրված տվյալները ուղիղ համեմատական եզրով համեմատել ընտրողների ռեգիստրում առկա տվյալների հետ: Որպեսզի հստակ պատկերացում կազմեք, նախ՝ մեկ պատմական ակնարկ. մինչ 2005թ. ընտրողների ցուցակները ձևավորվում էին դռնեդուռ, թաղային լիազորների կողմից հավաքագրած տվյալների հիման վրա: Հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի կողմից տարածվեցին հայտարարություններ, որ 90-ականներին կազմված ցուցակները բավականին զիջում են ներկայիս ցուցակներին, այսինքն՝ լինում են կրկնություններ, կամ անձինք դուրս էին մնում ընտրողների ցուցակներից և զրկվում էին ընտրելու իրավունքից: Եվ բազմաթիվ անձինք դիմում էին դատարաններ, շատ դեպքերում էլ անձը, տեսնելով, որ իր տվյալները չկան ընտրողների ցուցակներում, չէր դիմում դատարան: 2005թ.-ից, երբ որ փոփոխություններ կատարվեցին Ընտրական օրենսգրքում, սահմանվեց մեկ հիմնարար հասկացություն, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Մենք բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով ունենք մեկ հիմնարար սկզբունք. անձը հաշվառվում է մեկ բնակության վայրի հասցեով: Այն թյուր կարծիքը, որ անձը բնակվում է մեկ վայրում, ունի փաստացի հաշվառում, սակայն հիմնական հաշվառում ունի մեկ այլ վայրում, նման սկզբունք գոյություն չունի, դա հակասում է բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով սահմանված սկզբունքին, և բացառապես գոյություն ունի մեկ վայրով անձի հաշվառման սկզբունքը՝ դա կլինի մշտական նշագրումով, թե փաստացի նշագրումով: Ընտրական օրենսգրքով սահմանված է նաև սկզբունք, որ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա ձևավորվում է ընտրողների ռեգիստրը: Այնտեղ էլ է սահմանված սկզբունք. անձը պետք է ընդգրկված լինի մեկ ցուցակում և ընտրելու է մեկ անգամ: Այսինքն՝ այս երկու հիմնարար սկզբունքների համադրմամբ ձևավորվում է ընտրողների ռեգիստր հասկացությունը, որը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա և առաջանում է ընտրողների ցուցակ հասկացությունը:

-Կարո՞ղ եք հիմա ներկայացնել ձեր հավաստի և ճշգրտորեն վերլուծված տվյալները: Որքա՞ն է ռեգիստրում առկա բնակչության թիվը, որոնք իրավունք ունեն մասնակցելու հանրաքվեին, և քանի՞ տոկոս է կազմում այստեղ տարբերությունը մինչև 18 տարեկան քաղաքացիների: Արդյո՞ք ճիշտ չեն իրավապաշտպանները, որոնք ահազանգում են, որ ձեր ներկայացրած տվյալներով, փաստորեն, մինչև 18 տարեկան շատ քիչ թվով բնակչություն կա:

-Մենք չպետք է մշտական բնակչության թվաքանակով պայմանավորված որոշենք ընտրողների ցուցակը և ընտրողների քանակը: Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները վերաբերում են մինչև 1 տարի Հայաստանում մշտական բնակիչներին: Չխորանալով այդ ցուցանիշների մեջ՝ ինչքանով է հավաստի, ինչքանով է պաշտոնական, եթե անձը մեկ տարի և մեկ օր Հայաստանից բացակայում է, չի համարվում ՀՀ-ում մշտական բնակիչ: Նույնիսկ կան հասկացություններ՝ Հայաստանի ներքին բացակայողներ և արտաքին բացակայողներ. մարզից մարզ տեղափոխվողը ներքին բացակայողն է, իսկ արտաքին բացակայողը, օրինակ, նա է, ով արտագնա աշխատանքով պայմանավորված՝ 1 տարի և մեկ ամիս բացակայում է ՀՀ-ից: Չպետք է վերցնել այդ ցուցանիշը և համեմատական եզրեր տանել ընտրողների ռեգիստրի ցուցանիշների հետ և ասել, որ Հայաստանում կա այսքան բնակչություն, ընտրողների թիվը պետք է այսքան լինի: Պետք է վերանանք այդ վիճակագրական ցուցանիշներից և վերադառնանք ռեալ իրականություն՝ ինչպես է ձևավորվում ընտրողների ռեգիստրը: 2015թ. նոյեմբերի 4-ի դրությամբ՝ ունեմ ցուցանիշ՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է 3 317 965 անձ: Ընտրողների ցուցակները կազմելիս հաշվի է առնվում քվեարկությանը մասնակցելու օրվա դրությամբ 18 տարին լրացած անձանց տվյալները: Դեկտեմբերի 6-ի դրությամբ՝ ում 18 տարին լրացել է և բնակչության պետական ռեգիստրում ունի հաշվառում, նա ընդգրկվում է ընտրողների ցուցակում: Կատարեք համեմատական վերլուծություն. 2 554 332 ընտրող ունենք, որոնք 18 և դրանից բարձր տարիք ունեն: Չկա որևիցե համայնք, որտեղ հաշվառված անձանցից շատ լինի ընտրողների թիվը: Եթե կլինի նման դեպք, խնդրեմ, արձագանքեք:

-Այսինքն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած և հրապարակած տվյալները դուք անարժանահավատ ե՞ք որակում: Փորձե՞լ եք նրանց հետ քննարկել և պարզաբանել այդ թվային տվյալները: Նրանց ներկայացրած տվյալներով՝ ընտրողների տեսակարար կշիռը տարբեր մարզերում տարբեր ցուցանիշներ է պարունակում: Օրինակ՝ Սյունիքի մարզում 78 տոկոս է, իսկ Լոռվա մարզում 105 տոկոս է: Ունե՞ք բացատրություն:

-Ես բացատրությունը արդեն տվեցի, և Հելսինկյան գրասենյակի կողմից տարածված հայտարարությանն ի պատասխան ևս մենք տվել ենք համապատասխան պաշտոնական պարզաբանումներ, ոստիկանության police.am կայքում հրապարակվել է: Մի գուցե գտնվեն կազմակերպություններ, որ 250 կամ 300 տոկոս կասեն, այստեղ քննարկելու կամ արժանահավատության հետ կապված որևիցե հարց առաջանալու անհրաժեշտություն չկա: Մենք տվել ենք պաշտոնական տվյալները և ասում ենք՝ օրենքով սահմանված կարգով ոստիկանությունը ձևավորում է ընտրողների ռեգիստրը, խնդրեմ, կատարեք համադրումներ, եթե բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց քանակը ավելի քիչ կլինի, քան ընտրողների թվաքանակը, ապա եկե՛ք, մեզ մեղադրե՛ք: Իսկ վիճակագրական տվյալների համաձայն ներկայացված տվյալների վրա համեմատական եզրերը օրենքից չբխող եզրեր են: Նման վիճակագրություն արվել է և՛ 2012թ., և՛ 2013թ. համապետական ընտրությունների ժամանակ, որը ոչ արժանահավատ տեղեկատվություն է:

-Ես կխնդրեմ ներկայացնել, թե 2008թ. քանի՞ ՀՀ քաղաքացի է իրավունք ունեցել մասնակցելու ընտրություններին:

-Այս պահի դրությամբ՝ 2008թ. ցուցանիշը չունեմ, բայց 2013թ. նախագահի ընտրությունների ժամանակ նախնական ցուցակներում ընդգրկված է եղել 2 510 887 քաղաքացի: Ներկա դրությամբ՝ նախնական ցուցակների ցուցանիշն է՝ 2 555 831:

-Այսինքն՝ աճ կա: Ինչպե՞ս է ստացվում այդ աճը, երբ մենք՝ բոլորս, այդ թվում իշխանությունները պարբերաբար ահազանգում են երկրից ահագնացող արտագաղթի մասին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի արական սեռի բնակչության գերակշիռ մասը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի, հաճախ մեկ տարուց ավելի բացակայում է: Ընտրությունից ընտրություն ունենում ենք ավելի մեծացող ընտրացուցակ. ի հաշիվ ինչի՞:

-Եթե ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց թվաքանակը աճում է, դա զավեշտալի չպետք է լինի: Ի՞նչ է, բնակչության թվաքանակը պետք է նվազի՞, դա՞ ենք ուզում: Ի՞նչ է, եթե մարդը գնում է արտագնա աշխատանքի, նրան ցուցակներից հանե՞նք:

Ընտրություններից հետո անհրաժեշտ է ընտրությունների մասնակիցների ստորագրությամբ ցուցակները հրապարակել, ինչին ոչ մի կերպ չի գնում իշխանությունը: Վերջին 10 տարվա ընթաքում Հայաստանից արտագաղթածների ցուցանիշն ունե՞ք:

-Ոչ: Պետական ռեգիստրը նման անձանց ցուցանիշները վարելու իրավասություն չունի: Սակայն համապետական ընտրությունների ժամանակ հայտարարություններով տարածել ենք, որ հստակ իրավական մեխանիզմը սահմանված է. եթե անձը բնակվում է օտար պետությունում, հասցեն կարող է տրամադրել դիվանագիտական ծառայությանը, դիվանագիտական ծառայությունը կփոխանցի ԱԳՆ, ԱԳՆ-ն ոստիկանությանը, և հաշված օրերի ընթացքում անձը հաշվառվում է հայաստանյան բնակչության պետական ռեգստրում:

-Այսինքն՝ դա թողնվում է քաղաքացիների բարի կամքին: Ունե՞նք հնարավորություն, տարբերակ՝ այնպիսի մեխանիզմ ներդնելու, որ ցուցակները տարբերակված ներկայացվեն, այսինքն՝ դուք կարողանաք հաշվառել Հայաստանից բացակայող քաղաքացիների թիվը տեղեկատվական բազայում: Եվ նաև առանձին ցուցակներում հստակ լինի նաև թիվը այն քաղաքացիների, որոնք չեն բացակայում Հայաստանից: Որպեսզի խառնաշփոթ և շահարկումներ չլինեն:

-Իհարկե՝ ոչ: Ներկայումս նման մեխանիզմ գոյություն չունի: Դա հստակ սահմանված է Սահմանադրության 5-րդ հոդվածով. պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ Օրենքով: Կլինի՞ վաղը մյուս օրը այլ մեխանիզմ, ոստիկանությունը պարտավորված կլինի այդ մեխանիզմով սահմանված կարգով վարել ընտրողների պետական ռեգիստրը: Ցուցակները կան ոստիկանության police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ, կան նաև ընտրատեղամասերում կախված, կոչ եմ անում մեր բնակչությանը, կարող եք նայել, համեմատություններ կատարել, եթե կգտնեք կրկնություններ, անճշտություններ, զանգահարեք, կա թեժ գիծ՝ 37 02 36 հեռախոսահամարով, այն գործում է ոստիկանապետի հրամանով, նաև ոչ աշխատանքային օրերին՝ 10.00-18.00: Նույնիսկ ես իմ պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածել եմ հայտարարություն, որ անճշտություններ գտնելու դեպքում, կարող են նաև դիմել ինձ: Խնդրեմ, կքննարկենք օրենքի սահմաններում:

-Անձամբ դուք չե՞ք գտնում, որ ավելի ճիշտ տարբերակ է, որ ընտրողների ցուցակները ընտրություններից հետո հրապարակվեն:

-Եկեք հանրային վստահության վրա չազդենք: Եկեք պայքարենք, որ հանրային վստահութունը ճիշտ ուղղության վրա գնա: Եթե վստահված անձինք ներկա են, թող ուշադրություն դարձնեն, որ մեկ այլ անձ, մեկ այլ անձի փոխարեն չընտրի: Ես դեմ եմ, որ ընտրողների ցուցակը հրապարակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում