Թուրք ոստիկանները ծեծի են ենթարկել «Լոկոմոտիվ»-ի երկրպագուներին Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Բեշիկտաշ»-ի դեմ խաղի ժամանակ և դրա ավարտից հետո:
Հանդիպման 60-րդ րոպեին թուրքերը ներխուժել են «Լոկոմոտիվ»-ի տրիբունա, որից հետո միջամտել են ոստիկանները և մահակներով «կարգավորել» իրավիճակը:
«Խաղի 70-րդ րոպեից սկսած թուրք ոստիկանները մեզ հարվածում էին մահակներով և ստիպում ավտոբուս բարձրանալ»,- նշել է «Լոկոմոտիվ»-ի երկրպագուներից մեկը:
Մոսկովյան ակումբի երկրպագուները դանակահարված և տարբեր այլ վնասվածքներով հոսպիտալացվել են Ստամբուլում:








































