ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հինգշաբթի այցելել է «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր, որը գտնվում է Հարավչինական ծովում։ Նա անհանգստություն է հայտնել այդ տարածաշրջանում Պեկինի գործողությունների առնչությամբ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ամերիկյան ռազմական գերատեսչության մամլո ծառայության հաղորդմամբ՝ Քարթերին ուղեկցել է Մալայզիայի պաշտպանության նախարարը։ Պենտագոնի ղեկավարն ասել է, որ համատեղ այցը հստակ հավաստիացնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ներկայության պահանջված լինելու մասին։
«Տարածաշրջանի շատ երկրներ դիմում են ԱՄՆ-ին և խնդրում ավելի շատ աշխատել իրենց հետ՝ այստեղ խաղաղություն պահպանելու համար»,- ասել է Քարթերը։








































