Կիպրոսի իշխանությունները քաղաքացիություն են առաջարկում տեղի բանկերի այն օտարերկրացի ներդրողերին, որոնք ավելի քան 3 մլն եվրո (3.9 մլն դոլար) են կորցնում վարկային հաստատությունների վերակառուցման պատճառով: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հայտարարությանը:
Նախագահը հստակեցել է, որ խոսքը մինչև մարտի 15-ը արված ներդրումների տերերի մասին է:
Կիպրոսի խոշորագույն բանկի՝ Bank of Cyprus-ի վերակառուցումը և մեծությամբ երկրորդ՝ Laiki բանկի լիկվիդացիան, կղզու ոսկու պաշարների մի մասի հնարավոր վաճառքի հետ, կարող է Կիպրոսին տալ շուրջ 11 մլրդ եվրոյի հավելյալ օգնություն:
Ավելի վաղ Կիպրոսի Կենտրոնական բանկը հայտնել էր, որ Bank of Cyprus-ի ավելի քան 100 հազար եվրոյի հասնող ներդրումների հարկումը կկազմի 37.5 տոկոս: