Siemens AG գերմանական էլեկտրատեխնիկական կոնցեռնը 1 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Գերմանիա ժամանող փախստականներին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ընկերության ղեկավար Ջո Քեզերին:
Նա ասել է նաև, որ ընկերությունը ներգաղթյալների համար Բեռլինում, Բավարիայում և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա շրջանում շենքեր է կառուցում:
Քեզերը նշել է, որ Siemens-ը ևս 250 հազար եվրո կհատկացնի որպես նվիրատվություն:










































