Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները մի քանի տարվա ազատազրկման են դատապարտել ամերիկյան Washington Post թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանին։ Դրա մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարար Մոսթաֆա Պուրմոհամադին։
Նա հավելել է, որ որևէ մանրամասն չի կարող հաղորդել այդ կապակցությամբ և չի հստակեցրել, թե ինչպիսին է եղել դատավճիռը։ Այս տարվա փետրվարին Washington Post թերթի լրագրողին մեղադրել են լրտեսության համար։ Նրան տվյալ գործով դատապարտել են այս տարվա հոկտեմբերին։










































