Փարիզի հայտնի Disneyland մանկական այգում տեղի է ունեցել դժբախտ պատահար: «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնում այցելուների վրա են թափվել այգու դեկորացիաները: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Այդ ժամանակ վագոնի մեջ եղել է 25 մարդ: Նրանցից 4-ը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Մի մարդ ստացել է գլխի լուրջ վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց: Այս պատահարի պատճառով ատրակցիոնը ժամանակավորապես չի գործել:











































