Ադրբեջանում իսլամիստները պահանջում են մետրոյի վագոններ միայն կանանց համար։ Պահանջը համալրել է կանանց մուսուլմանական գլխաշորերը ուսումնական հաստատություններում, մասնավորապես, դպրոցներում թույլատրելու պահանջների ցանկը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կանանց համար մետրոյի առանձին վագոններ են գործում Եգիպտոսում և Իրանում:
Ադրբեջանցի իսլամիստների այդ գաղափարն արդեն բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում: Մետրոյում կանանց առանձին երթևեկության կողմնակիցները համոզված են, որ դա կանանց կպաշտպանի սեռական ոտնձգություններից: Ոմանք էլ կարծում են, որ կանանց մասին հոգ տանելու անվան տակ կարող են ներդրվել բացահայտ իսլամիստական արմատական կարգեր:










































