Sunday, 14 06 2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան

«Երբ ընդհարումներ չկան, արդեն փոխզիջում է». Ռ. Զոհրաբյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լուծարել խորհրդարանը, և արտահերթ ընտրությունների անցկացման համար չկա որևէ հիմք: Փոխարենը նա նշեց, որ իշխանության ու ընդդիմության միջև սկսվել է «փոխհասկացվածության» գործընթաց:

Նա հայտարարեց, թե իշխանությունները միշտ էլ պատրաստ են եղել երկխոսության, ավելին, առանց ընդդիմության ներկայացրած պահանջների, գնում են բարեփոխումների: «Մի փուլում կարող է՝ մի քիչ արագ, մի փուլում՝ մի քիչ դանդաղ»,- նշեց նա` հավելելով, որ ընդդիմության պահանջներն ամենևին էլ հայտնագործություններ չէին, և իրենք էլ տեսնում էին առկա խնդիրները:

Ռազմիկ Զոհրաբյանը կարծում է, որ երկխոսությունը պրոցես է: «Ե՛վ իշխանությունների, և՛ ընդդիմության կողմից երբ քաղաքական միջոցառումներ են լինում, ընդհարումներ չկան՝ սա արդեն փոխզիջում է: Սա Մարտի 1 չի արդեն: Գիտեք, որ մարտի 1-ին ծայրահեղ էին տրամադրված, և այդ պատճառով էլ ընդհարումներ եղան»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում