Նիդերլանդների ԱԳՆ-ն որոշել է դադարեցնել հոլանդական ավիաընկերությունների բոլոր թռիչքները եգիպտական Շարմ Էլ-Շեյխ և հակառակը։ Միջոցառումները կգործեն առնվազն մինչև կիրակի՝ փոխանցում է NL Times-ը։
Բացի այդ, դիվանագիտական գերատեսչությունը հրահանգել է խուսափել Սինայի թերակղզու գլխավերևով իրականացվող թռիչքներից։
Կառավարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին զերծ մնալ այդ առողջավայր ուղևորությունից մինչև նոր ծանուցումը։ ԱԳՆ տվյալներով՝ ներկայում Շարմ Էլ-Շեյխում է գտնվում Նիդերլանդների 408 քաղաքացի։
Պարբերականը նշում է, որ հոլանդական իշխանությունները սպասում են առողջավայրում անվտանգության պայմանների բրիտանական կողմի հետաքննության արդյունքներին։










































