«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի ԲԱՏԷ-ի դեմ խաղում:
Կիսապաշտպանը լքել է խաղադաշտը հանդիպման 20-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Էլ Հադադիին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ռակիտիչը ձկնամկանի վնասվածք է ստացել և բաց կթողնի շուրջ մեկ ամիս, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի Պրիմերայի 12-րդ տուրում նոյեմբերի 21-ին կայանալիք Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպումը:









































