Բրիտանացի Ամիր Խանը համաձայնել է մենամարտել ութ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոյի հետ: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:
Տեղեկությունը հաստատել է անգլիացի բռնցքամարտիկի հայրը: Մենամարտի անցկացման նախնական ժամկետը ապրիլի 9-ն է: Նշենք, որ Պակյաոյին և Խանին մարզել է Ֆրեդի Ռոուչը:
Հիշեցնենք՝ WBA Super, WBC և WBO գոտիների համար մենամարտում ֆիլիպինցի բռնցքամարտիկը մայիսին պարտվել է ամերիկացի Ֆլոյդ Մեյուեյզերին:
Ավելի վաղ Պակյաոյի պրոմոութեր Բոբ Արումը հայտարարել է, որ հաջորդ մենամարտը վերջինը կլինի բռնցքամարտիկի համար:









































