Ֆրանսիական Նոռ դեպարտամենտի բանտից փախած հանցագործին փնտրում են ողջ շենգենյան գոտու տարածքում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
«Որոնումներն իրականացվում են առաջին հերթին Բելգիայում, քանի որ երկրի հետ մենք ընդհանուր սահման ունենք, սակայն որոնումները տարածվում են Շենգենյան համաձայնագրի ողջ տարածքում, նույնիսկ դրա սահմաններից դուրս»,- ասել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան:
Շաբաթ առավոտյան ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել էին այն մասին, որ բանտից փախել է Ռեդուան Ֆայիդ անունով բանտարկյալը, որը պայթեցրել է պատն ու պատանդ վերցրել ուղղիչ հաստատության 5 աշխատակցի: Նրանցից 4-ն ավելի ուշ ազատ են արձակվել, սակայն մեքենա ունեցող հինգերորդ աշխատակցին նա տարել է իր հետ: Ավելի ուշ հանցագործը մեքենան հրդեհել է, որից հետո ճանապարհը շարունակել մեկ այլ մեքենայով: