Ultramir.net-ի փոխանցմամբ՝ Facebook ընկերության ղեկավարությունն արդեն 2025 թվականին կարող է իր օգտատերերին տելեպորտացիա անել աշխարհի յուրաքանչյուր վայր։ Համապատասխան հայտարարությունն արել է սոցցանցի տեխնիկական տնօրեն Մայք Շրեպֆերը։
Նրա ելույթը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում անցկացված կոնֆերանսի ժամանակ։ Բնականաբար, այդ հայտարարությունն անելով՝ Շրեպֆերը նկատի չի ունեցել ֆանտաստիկ ֆիլմերի տեսարանները կյանքի կոչելը։ Խոսքը ընկերության կողմից վիրտուալ իրականության ակնոցների մասին է, որոնց արտադրությունը կսկսվի շուտով։
Կրելով դրանք՝ օգտատերերը կարող են այդպիսի զգացումներ ունենալ տանը բազմոցին նստած վիճակում։ Թերահավատները, սակայն, կարծում են, որ Facebook-ը մեծապես չափազանցում է տվյալ տեխնոլոգիայի հզորությունը։










































