Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ չնայած Թուրքիայի ու Իսրայելի միջև քաղաքական տարաձայնություններին՝ վերջին 5 տարում կրկնակի ավելացել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը։
Դրա մասին են վկայել Թուրքիայի Վիճակագրական վարչության տվյալները։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի և Իսրայելի միջև ապրանքաշրջանառության ծավալն այժմ հասել է 5.6 միլիարդ դոլարի։ Չնայած երկու երկրների միջև քաղաքական լարված հարաբերություններին՝ Թուրքիան շարունակում է մնալ Իսրայելի 7-րդ կամ 8-րդ խոշորագույն առևտրային գործընկերը։ Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմմանուել Նաքսոնը հայտարարել է, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների ներկայիս պատճառը Իսրայելի հասցեին Թուրքիայի կառավարության արած խիստ հայտարարություններն են։
Նա հավելել է, որ Իսրայելի և Թուրքիայի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները միմյանցից տարբեր բաներ են, ինչի համար էլ տնտեսական կապերը շարունակում են զարգացում ապրել, ինչը ողջունելի է։










































