«Մոնակո»-ի բաժնետեր Ալեսանդրո Պրոտոն հայտարարել է, որ «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ հրաժարվել է 50 մլն եվրոյից և բաց չի թողել Ժոզե Մոուրինյոյին:
Պրոտոն պատրաստ է եղել վճարել նշված գումարը, որպեսզի Աբրամովիչը վաղաժամկետ դադարեցնի համագործակցությունը Մոուրինյոյի հետ:
«Մենք պատրաստ էինք 50 մլն եվրո վճարել Աբրամովիչին՝ Մոուրինյոյի ծառայություններից հրաժարվելու համար: Սակայն Ռոմանը մերժեց այդ առաջարկը: Ժոզեն, անշուշտ, աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է:
Սակայն Աբրամովիչն առաջարկած գումարից կրկնակի ավել էր պահանջում՝ 100 մլն եվրո՝ Մոուրինյոյի հետ պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու համար: Չեմ կարող ասել, թե որքանով էր դա լուրջ»,- Mirror-ը մեջբերում է Պրոտոյի խոսքերը:







































