ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանարպետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների և ծախսերի՝ սոցիալական ապահովության, նպաստների և թոշակների հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2016 թվականի բյուջեի նախագիծը սոցիալական է, ինչի ապացույցն է այն,որ այդ ոլորտին ուղղվող ծախսերը կազմելու են բյուջեի ընդհանուր ծախսերի 29,5%-ը:












































