Մալայզիական Բոռնեո կղզում հայտնաբերել են աշխարհի ամենափոքր խխունջները: Դրանց սպիտակ խեցու բարձրությունը հասնում է 0,7 մմ-ի, որը 0,1 մմ-ով փոքր է նախկին ռեկորդակրից՝ չիանական Angustopila dominikae-ից: Այս մասին գրված է ZooKeys ամսագրում:
Հոլանդացի և մալայզիացի գիտնականները նոր տեսակը անվանել են Acmella nana: Այն կարելի է տեսնել միայն մանրադիտակով:
Դեռևս հայտնի չէ, թե ինչով է սնվում Acmella nana-ն, քանի որ այն դեռեևս ողջ վիճակում չեն գտել: Գիտնականները համարում են, որ իր սովորույթներով այն մոտ է Acmella polita տեսակին, որն ուտում է սնկերի և մանրէների բարակ թաղանթներ:








































