Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Հիանալի հանդիպում է սպասվում: Անհամբերությամբ ենք սպասում այդ հանդիպմանը: Մեր երկրպագուները հիանալի ֆուտբոլ կդիտեն:
Ծնկի հատվածում այլևս ցավեր չեմ զգում: Պատրաստ եմ խաղալ: Հասկանում եմ, որ սա շատ կարևոր հանդիպում է երկու կողմերի համար»,- հայտարարել է Մարտինեսը:







































