Անապայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ռինգ դուրս կգան երեքը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Ռինգ դուրս կգան 46 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 59 կգ քաշային Կարեն Ստեփանյանը և 65 կգ քաշային Սամվել Սուվարյանը: Երեք մարզիկներն էլ պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից:
Ռաֆայել Հակոբյանի մրցակիցը կլինի մոլդովացի Դմիտրի Վատամանը, Կարես Ստեփանյանի մրցակիցը՝ Չեխիան ներկայացնող Դոմենիկ Գլոսերը, իսկ Սամվել Սուվարյանը կմենամարտի իռլանդացի Էթան Մկ-Գուչկինի հետ:






































