Google-ի որոշ ծառայություններ կարող են վերադառնալ Չինաստանի շուկա։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Google-ի որոնողական համակարգը Չինաստանը լքել է 2010 թվականին՝ կապված այն բանի հետ, որ չինական կառավարությանը կասկածել են Google-ի և շատ այլ տեխնոլոգիական ընկերությունների վրա կիբերհարձակումների մեջ։
Tech Crunch Beijing համաժողովի ժամանակ Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտն ասել է, որ ընկերությունը բազմաթիվ գործընկերներ ունի Չինաստանում և մշտապես համագործակցում է չինական կառավարության հետ ընկերության որոշ ծառայությունների հարցերով։ Նա նաև նշել է, որ ընկերության ներկայությունը Չինաստանում օգնել է պահպանել կապն ընկերությունների հետ, որոնք արտերկրում հետաքրքրված են Google-ի ծառայություններում գովազդով։
Չինաստանում ընկերության գործունեության ընդլայնումից մանրամասներ չեն հստակեցվում։ Որոշ տվյալներով՝ Android Play-ի չինական տարբերակը կլինի առաջին նորարարություններից մեկը:










































