Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը երեկ հարվածներ են հասցրել Ղանդիլում (Հյուսիսային Իրաք) գտնվող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին։ Ընդգծվում է, որ դա նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հյուսիսային Իրաքում իրականացված առաջին ավիահարձակումն է։
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել է, որ ավիահարվածներ են հասցվել քուրդ զինյալների ապաստարաններին, ամրություններին ու զինապահեստներին։








































