Հայտնի թմրաբարոն Հոակին Գուսման Լոերուին (Էլ Չապո)՝ «Գաճաճ» մականվամբ, ով հուլիսին փախել է մեքսիկական խիստ ռեժիմի բանտից, հսկում է 5 հազար մարդուց կազմված իսկական բանակ՝ հայտնում է Telesur հեռուստաալիքը:
«Գաճաճի» պաշտպանությունը իրականացնում է «Նոր մարդիկ» հանցավոր խմբավորումը, որը սկսել է աշխատել «Սինալոա» նոր կարտելի հետ դեռևս 2007 թվականից: Նրա կազմի մեջ մտնում են մեքսիկացի նախկին զինծառայողներ և դաշնային ոստիկանության նախկին աշխատակիցներ՝ սպանություններին վարժված մարդիկ:
Ըստ հեռուստաալիքի՝ «Նոր մարդկանց» առաջադրանքն է ոչ միայն թմրաբարոնի անձնական պաշտպանությունը, այլ նաև մրցակից կարտելներից նրա թշնամիների հետ հարաբերությունների պարզումը:







































