Երկուշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հանել է Իրան դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ մատակարարելու արգելքը: Այս մասին է վկայում գերատեսչության կայքում հրապարակված փաստաթուղթը՝ գրում է RIA Novosti-ն:
«Արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակը, իրանական գործարքների և պատժամիջոցների մասին 31 CFR 560 մասի կանոններով, թույլ է տալիս բժշկական ապրանքների դուրս բերումը կամ վերաարտահանումը Իրան»,- ասվում է փաստաթղթում:
Այնուհետև ներկայացվում է նախկինում ԱՄՆ-ից դուրս բերել արգելված բուժապրանքների ցուցակը:








































