Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, ԵՄ-ը դատապարտել է Թուրքիային Կարսում գտնվող և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները սկսելու համար:
Մասնավորապես, Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հելեն Ֆլյուրտը հուշարձանի ապամոնտաժումը որակել է որպես «արվեստի գրաքննություն».
«Անավարտ հուշարձանի, արվեստի նմուշի ոչնչացման որոշումն ակնհայտորեն վկայում է գրաքննության մասին: Այս հուշարձանը խորհրդանշում է հայերի և թուրքերի բարեկամությունն ու հավասարությունը, ինչը, սակայն, վերացվում է հուշարձանի ապամոնտաժման վճռով»:
Հիշեցնենք, որ թուրքական կողմը մտադիր է մոտ 25 մետր բարձրություն ունեցող հուշարձանը մասնատել 18 կտորի և դրանք փոխադրել մեկ այլ վայր (ամենայն հավանականությամբ, աղբանոց): Արդեն այդ գործին է լծվել Ստամբուլից Կարս բերված հատուկ շինարարական տեխնիկան:











































