RBC-ն ներկայացրել է հոկտեմբերի 31-ի առավոտյան Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի մի շարք ուղևորների լուսանկարներն ու սոցցանցերում արած վերջին գրառումները։
Զոհվածների ցուցակը հրապարակվել է ԱԻՆ-ի պաշտոնական կայքում, որտեղ կարելի է միանման բազմաթիվ ազգանուններ գտնել։ Դա նշանակում է, որ մարդիկ իրենց հանգիստն ացկացնելու են գնացել ընտանիքով։ Օդանավում եղածների մեծ մասը Սանկտ Պետերբուրգի բնակիչներ են։
Զոհվածների թվում են նաև Սանկտ Պետերբուրգի բնակիչներ Ալեքսեյ և Տատյանա Գրոմովները, որոնք իրենց փոքր երեխայի հետ հոկտեմբերի 15-ին մեկնել են Շարմ էլ Շեյխ՝ երկշաբաթյա հանգիստն անցկացնելու։
Բացի դրանից՝ օդանավում եղել են ուսանողներ ու երիտասարդներ։ 25-ամյա Յուլյա Բուլեևան հանգստացել է Շարմ էլ Շեյխի հյուրանոցներից մեկում։ Նա վերջին անգամ սոցցանցի իր էջ մուտք է գործել բջջային հեռախոսով հոկտեմբերի 31-ին՝ ժամը 03:31-ին։

Անաստասիա Բոգդանովան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանող էր, որը վերադառնում էր արձակուրդից։ 2016 թվականին նա պետք է ավարտեր համալսարանը։
Եվգենիա Սոլոգուբովան Սեստրորեցկից Շարմ էլ Շեյխ է մեկնել հոկտեմբերի 15-ին։ Նա համացանցում գրել է, որ չվերթը հետաձգվել է, սակայն մտքերով արդեն այնտեղ է։

Ալեքսանդրա Չեռնովան նույնպես եղել է օդանավում։

Լեռա Բոգդանովան պատկերված է Սանկտ Պետերբուրգ մեկնելուց երկու օր առաջ՝ Շարմ էլ Շեյխում հանգստանալիս։

Օդանավի ուղևոր է եղել նաև Պսկովի փոխքաղաքապետ Ալեքսանդր Կոպիլովն է։











































