Ինչպես այսօր հայտնի է դարձել Wikileaks կայքի կողմից ամերիկյան դիվանագիտական գաղտնի փաստաթղթի հրապարակումից` Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի քրոջորդին` Մուհամադ Լաշթարը Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի անձնական քարտուղարն է և նրա խորրհրդականը արտաքին քաղաքական հարցերով:
Այդ փաստաթուղթը վերաբերում է 2007թվին: Այնտեղ նշվում է, որ Լաշթարը սերտորեն համագործակցում է Լիբիայի հատուկ ծառայությունների հետ. «Մուհամադ Լաշթարն առանցքային ֆիգուր է Դանիել Օրտեգայի շրջապատում և կապված է Քադաֆիի հետախուզական ծառայության հետ: Նրա միջոցով է իրականացվում Նիկարագուայի նախագահի ֆինանսավորումը»,- ասված է 2007 թ. հունվարի 23-ի փաստաթղթում:
Լաշթար ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան, իսկ նրա աշխատավայրը գտնվում է Նիկարագուայի արտաքին գործերի նախարարությունում: Բացի այդ, Լաշթարին է պատկանում Anilib խոշոր գյուղատնտեսական կազմակերպությունը:











































