Ադրբեջանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ընթացքում մինչ այժմ որևէ միջադեպ չի գրանցվել: Այդ մասին trend.az-ին ասել են Ադրբեջանի ՆԳՆ-ում:
Խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը Ադրբեջանի իրավապահ մարմիններն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Այդ առիթով նախարար Ռամիլ Ուսուբովը համապատասխան հրամանագիր է ստորագրել:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանում մեկնարկել են Միլի Մեջլիսի ընտրությունները:










































