Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ-Աֆրին մայրուղու վրա, «Ահրար աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները առևանգել են երկու ավտոբուսների ուղևորների: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով Աֆրին քաղաքի ավտոկայանի աշխատակցին;
«Երկու ավտոբուսների ուղևորներն առևանգվել են «Ահրար աշ-Շամ»-ի գրոհայինների կողմից՝ Հալեպից հյուսիս: Քաղաքացիներն Աֆրին էին վերադառնում ալ-Շեյխ Մաքսուդ թաղամասից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ ուղևորներից 3 կին և ավտոբուսներից մեկի վարորդը հասել են մինչև Աֆրինի ավտոկայան: Սակայն նրանք չեն կարողացել հայտնել ուղևորների հստակ թիվը:










































