Նոյեմբերի 1-ին, առավոտյան ժամը 10:00-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, և ընտանիքի անդամները ժամանել են 6-րդ ընտրատեղամաս, որը տեղակայված է Բաքվի Սաբաիլի 29-րդ ընտրատարածքի թիվ 6 դպրոցում: Այս մասին հայտնում է Ալիևի պաշտոնական կայքը:
Տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուֆաթ Հասանովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից շնորհավորել է Հեյդար Ալիևին առաջին քվեարկության կապակցությամբ:












































